ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Բոլոր լավ բաները խենթության հետևանք են»

«Բոլոր լավ բաները  խենթության հետևանք են»
13.06.2014 | 00:52

Հունիսի 12-ին Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ կդառնար 63 տարեկան

Իր բառերն են: Հարցազրույցներից մեկում է ասել` 1999-ին: «Առանց խենթության ոչ մի գործ գլուխ չի գա»,- ասել է: Խենթության այն տեսակը նկատի ուներ, որի մասին Սևակն իր ձևով էր ասում. «Բառերն էլ մինչև կարգին չգժվեն` երգ չեն դառնալու»:
Պետական-քաղաքական գործչի իր տեսակի համար այդ խենթությունը նվիրում էր նշանակում, երկրի շնչառությունը սրտով զգալու բացառիկ տաղանդ: «Հենց տրամաբանությամբ ենք առաջնորդվում, օտար ինստիտուտները շատ լավ կարողանում են հաշվել մեր քայլերը»,- ասում էր: Որովհետև գիտեր` չոր «հաշվապահությամբ» երկիր չես պահի, առավել ևս` սառը հաշվենկատությամբ: Հաշվելու գործում օտարները մեզնից մի քանի դար առաջ են, մենք ապրելու և արարելու մեր խենթությամբ պիտի առաջ անցնենք նրանցից: Ինքը հավատում էր դրան:
«Ընկերոջս չեմ դավաճանի, գործիս չեմ դավաճանի: Որոշակի բարոյական սկզբունքներ կան, որ դարերից փոխանցվել են մեզ` հավատարմություն ընտանիքին, ցեղին, ընկերությանը, այսօր` նաև պետականությանը»,- ասում էր:
Ինքն այդ պետականության կերտողներից մեկն էր` նվիրյալ գործիչ, որ երբեք չինովնիկ չդարձավ ու հենց այդպիսին էլ մնաց իրեն սիրողների հիշողության մեջ` պարզ, շիտակ ու առինքնող:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ